Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Չեմ հասկանում այն դատավորներին, որոնք վեթթինգը նվաստացուցիչ են համարում

    Չեմ հասկանում այն դատավորներին, որոնք վեթթինգը նվաստացուցիչ են համարում

    Չեմ հասկանում այն դատավորներին, որոնք վեթթինգը նվաստացուցիչ են համարում
    Մայիս 22, 2019 16:26 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ը անցումային արդարադատության հարցի շուրջ զրուցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ ինչ կարծիք ունեն այն Հայաստանում կիրառելու վերաբերյալ։

    Զոհրաբյանը նշեց, որ անցումային արդարադատություն ասելով չպիտի հասկանալ ինչ-որ դոգմատիկ մեխանիզմներ․ «Անցումային արդարադատությունը տարբեր մեխանիզմներ ունի և տարբեր երկրներում տարբեր գործիքակազմ ունի։ Եթե անցումային արդարադատություն ասելով մենք պիտի հասկանանք Նովգորոդյան վեչեները, սամասուդները, գիլիոտինները, որոշումները, դատավճիռները պիտի կայացվեն փողոցներում և հրապարակներում, իհարկե նման անցումային արդարադատությանը մենք երկու ձեռքով դեմ ենք։ Իսկ եթե այն պիտի բացառապես գործի օրենքի շրջանակներում, օրինական գործիքներով, իհարկե, պիտի քննարկենք և մասնակցենք խորհրդարանական լսումներին։ Պատարստ ենք քննարկման, որովհետև մենք ևս գտնում ենք, որ մեր դատաիրավական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի»։

    Հարցին՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ դրսից փորձագետներ են գալիս մեր խորհրդարանականներին օգնելու, որ հարցից գլուխ հանեն, Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես չեմ գտնում, որ մենք կարիք ունենք անընդհատ ինչ-որ օտարերկրյա էմիսարների, ներկայացուցիչների ներկայության։ Մեր երկրի իրավական ներուժը մենք պիտի օգտագործենք, քանի որ հրաշալի իրավաբաններ, սահմանադրագետներ ունենք, ովքեր կարող են խնդիրը ճիշտ և գրագետ ձևակերպել և ներկայացնել։ Թող լինի այս կամ այն միջազգային կառույցից խորհրդատվություն, բայց այնպես չէ, որ առանց նրանց խորհրդատվության մենք չենք կարող այդ խնդիրները կարգավորել և լուծել։

    Իսկ արդյոք «Իմ քայլի» կողմից «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն առաջարկ եղել է մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մասնակցել անցումային արդարադատության շուրջ տարվող քննարկումներին։ Պատգամավորը նշեց, որ չի եղել, բայց հիմա պատրաստ են մասնակցելու լսումներին և հասկանալ՝ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը ինչ կերպ են պատկերացնում անցումային արդարադատությունը։

    Ինչ վերաբերում է վերջին օրերին ամենաշատ քննարկվող «վեթթինգ» ասվածին, ինչո՞ւ են դատավորներն այդքան սրտնեղել այդ հայտարարությունից, Զոհրաբյանն ասաց, որ չի հասկանում դատավորների այդ արձագանքը, հատկապես, եթե օրինական է նրանց ունեցվածքը։

    «Ես այն եզակի պատգամավորն եմ եղել, որ մշտապես բարձրացրել եմ այդ հարցերը, թե ինչ միջոցներով է մեր գեներալիտետը այդպես ապրում, մեր դատավորները ինչպես են նման հարստության տեր դարձել։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի տրվեն։ Բայց վեթթինգը ևս պիտի իրականացվի օրինական գործիքակազմով։ Մարդուն ունեզրկել միայն նրա համար, որ նա ինչ-որ մեկի դուրը չի գալիս, դա բնականաբար երկիրը տանելու է տուրբուլենտ ցնցումների։ Եթե մարդու ունեցվածքը օրինական է, ապա հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների կարող է բացատրել և ներկայացնել, թե որտեղից է իր ունեցվածքը, և որևէ խնդիր չի լինի։ Ուստի երբ որոշ դատավորներ ասում են, որ այդ պրոցեսն իրենց համար նվաստացուցիչ է լինելու, ես, անկեղծ ասած, իրենց չեմ հասկանում»,- ասաց նա։


    [wpbrzone id=9]
    scroll to top