Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Cloudy
    Home » editorial » Չի՛ ստացվելու, տղեք. Ալեն Սիմոնյանը՝ սկանդալային ձայնագրության մասին (տեսանյութ)

    Չի՛ ստացվելու, տղեք. Ալեն Սիմոնյանը՝ սկանդալային ձայնագրության մասին (տեսանյութ)

    Սեպտեմբեր 11, 2018 18:23 editorial, Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն   խորհրդարանում իր ելույթում անդրադարձավ  այսօր համացանցում հայտնված  ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի  խոսակցության գաղտալսմանն ու այդ խոսակցության հրապարակմանը:

    Այդ ձայնագրությունը, ըստ Ալեն Սիմոնյանի, հաստատեց  հետեւյալը՝ դատավորների նկատմամբ ճնշում չկա կառավարության կողմից: «Դա սրա ապացույցն է»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

    Ձայնագրությունը հրապարակայնացնողների նպատակը, Ալեն Սիմոնյանի խոսքով, լ իրավապահ մարմինների գործողությունները մարտի մեկի գործով կանգնեցնելն է: «Ինչի՞ են պատրաստ հանցագործները, որ կանխեն այս ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում»,- ասաց  պատգամավորը:

    «Ելք» խմբակցության պատգամավորը հավաստիացրեց՝  մարտի մեկի գործի քննությունը շարունակվելու է: «Այն մարդիկ, որոնք մեղավոր են գաղտնալսման, մարդ սպանելու համար, ովքեր հրաման են տվել  Երեւանում շենքերի վրա կրակելու…Դուք հասկանում եք՝ ինչի մասին եք խոսում: Հրաման է եղել Երեւանում կրակել շենքերի պատուհաններին: Դուք հասկանում եք, որ հրաման է եղել սպանել ոստիկան, որպեսզի  արդարացվի արտակարգ իրավիճակ մտցնելը: Մենք հասկանում ենք՝ ինչի մասին ենք խոսում: Ում ուզում եք գաղտնալսեն, տեսանյութ գրեն, այս ամենը կանգնեցնել չի լինելու: Չի ստացվելու, տղե՛ք»,- հայտարարեց պատգամավորն ԱԺ ամբիոնից:

    Ալեն Սիմոնյանն ասաց՝ ինչ կարգավիճակում էլ լինի,  թույլ չի տալու, որ այլեւս ապօրինություն լինի ՀՀ քաղաքացիների հետ:

    Սոնա Դավթյան


    Երևան Տոնավաճառ

    [wpbrzone id=9]
    scroll to top