Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Չինաստանի շուկան բաց է հայկական ապրանքների համար. վարչապետ

    Չինաստանի շուկան բաց է հայկական ապրանքների համար. վարչապետ

    Չինաստանի շուկան  բաց է հայկական ապրանքների համար. վարչապետ
    Մայիս 23, 2019 12:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ Չինաստանը ցանկանում է, որ կառավարությունն օժանդակի չինարենի ուսուցմանը Հայաստանում: «Այդ առումով մենք կիրականացնենք մեկ պիլոտային ծրագիր»,- ասաց  նախարարը:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Չինաստան այցելության ժամանակ քննարկվել  է հայկական ապրանքների մուտքը չինական շուկա ապահովելը: «Մեր բոլոր  տիպի հայկական  արտադրանքն ընդունելու համար Չինաստանը պատրաստ է: Պետք է պոտենցիալ արտահանողների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, քանի որ ստանդարտների խնդիր կա: Չինաստանի շուկան  բաց է հայկական ապրանքների համար»,-  վստահեցրեց Կառավարության ղեկավարը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top