Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ցուցարարների միակ նպատակը փայտը տեղափոխելն է․ նախարար

    Ցուցարարների միակ նպատակը փայտը տեղափոխելն է․ նախարար

    Ցուցարարների միակ նպատակը փայտը տեղափոխելն է․ նախարար
    Հուլիս 18, 2019 11:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ընդամենը 2 շաբաթ առաջ Ազգային ժողովում ընդունվեց օրենսդրական փաթեթ, որով ապօրինի անտառահատումը քրեականացվեց, իսկ դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ապօրինի անտառահատման դեպքի հայտնաբերման համար սահմանվում է վարչական տուգանք, իսկ մեկից ավելիի պարագայում՝ քրեական պատասխանատվություն։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գիրգորյանը։

    Անդրադառնալով երեկոյան Իջևանում բողոքի ակցիա իրականացրած ցուցարարների հետ տարված բանակցություններին՝ նախարարը նշեց, որ ցուցարարների պահանջը մեկն էր՝ տալ իրենց հնարավորություն հատած փայտանյութը տեղափոխել այլ տարածքներ։

    «Ուզում եմ նշել, որ այստեղ խոսքը չի գնում մարդկանց վառելափայտից զրկելու մասին․ նրանց տրամադրվում է փափուկ վառելափայտ, հետևաբար, ցուցարարների նպատակը միայն այն է, որ իրենք կարողանան այդ փայտը տեղափոխել, ինչին խոչընդոտում է տեղակայված անցակետը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հիմա պետք է ուժեղ պատիժ նախատեսել, որովհետև այս հարցը կապ չունի գյուղացիների կարիքների համար փայտ կտրելու հետ։

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top