Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Դանակահարություն բնակարանում. հարվածել է աճուկային շրջանին

    Դանակահարություն բնակարանում. հարվածել է աճուկային շրջանին

    Դանակահարություն բնակարանում. հարվածել է աճուկային շրջանին
    Ապրիլ 23, 2019 21:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ապրիլի 22-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որն ի վիճակի չէ բացատրություն տալու:

    Ըստ հարազատի՝ Օդանավակայան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել դանակահարություն:

    Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 17.30-ին, Օդանավակայան փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 1989 թ. ծնված Ամիրան Ֆ.-ն, որը ժամը 19.00-ին, նշված վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացվել քննչական բաժին:

    Ամիրան Ֆ.-ն ձերբակալված է:

    Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

    Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

    Կատարվում է նախաքննություն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top