Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գորգիսյանի

    Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գորգիսյանի

    Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գորգիսյանի
    Հուլիս 20, 2019 16:25 Իրավական, Լուրեր A+ / A-

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: «Արմոս» ՍՊԸ-ն պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

    «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առայժմ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել չի պատրաստվում:

    «Ես ունեմ քաղաքացիների բոլոր դիմումները, որոնք հնչեցրել եմ: Եվ այդ հարցի հասցեատերը եղել է ոչ թե ընկերությունը, այլ կառավարությունը, որ չի կարելի թույլ տալ նման գործելաոճ: Ունեմ ձայնագրություն, որտեղ տնօրենը պնդում է, որ կարող է անել ինչ ուզում է, և որևէ մեկն իրեն չի կարող ստիպել, որովհետև ինքն ունի շատ ուժեղ մեջք»,- ասաց Գորգիսյանը:

    Հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից Գորգիսյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանիննշել է,թե իրեն են դիմել «Արմոս» ՍՊԸ աշխատակիցները և հայտնելոր ընկերությունը չի վճարելիրենց աշխատավարձը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top