Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել

    Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել

    Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել
    Հուլիս 18, 2019 15:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել։

    Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների  առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։  Մասնավորապես մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 79 տարի ազատազրկման։ Այսպիսով, Թունջելին ընդհանուր առմամբ դատապարտվել է 9 տարի 6 ամսի ազատազրկման։ Դատարանը նաև վերջինիս կալանավորելու որոշում է կայացրել։

    Հանցագործության անմիջական կատարողը՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։

    Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Յասին Հայալը զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։

    Մեղադրյալ Զեյնել Աբիդին Յավուզը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։

    Մեղադրյալ Թունջայ Ուզունդալը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 10 ամիս, 15 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ ազատազրկման ժամկետը կազմել է 16 տարի 10 ամիս 15 օր։  Իսկ մեղադրյալներ Ահմեթ Իսկենդերն ու Էրսին Յոլջուն զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել են 1 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։

    Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ։ Հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 12 տարի։

    Ermenihaber.am


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top