Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ո՞ւր է գնում երեխաների անվճար դեղորայքը

    Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ո՞ւր է գնում երեխաների անվճար դեղորայքը

    Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ո՞ւր է գնում երեխաների անվճար դեղորայքը
    Հունիս 26, 2019 14:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօրվա նիստում բարձրացրեց առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում երեխաների անվճար դեղորայքի անհասանելիության հարցը. «Ո՞ւր է գնում այդ դեղորայքը: Ինչո՛ւ ծնողներին չեն իրազեկում: Պարո՛ն Բաբինյան, գուցե դուք դեղատուն ունեք, այդտե՞ղ է գնում»,- հարցրեց Անի Խաչատրյանը քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին:

    Անի Խաչատրյանի մյուս հարցը լաբորատոր հետազոտությունների մասին էր։ Առաջնային օղակում, ըստ նրա, ուղղորդում են մասնավոր լաբորատորիաներ: Նա մատնանշեց թիվ 19 պոլիկլինիկան: Ավագանու անդամը ենթադրում է՝ «ատկատի» մշակույթը  կա:

    Մինչ Կամսար Բաբինյանը կարձագանքեր, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հումորով նկատեց. «Երբ թիվ 19 պոլիկլինիկան եք մատնանշում, հիշեցի անեկդոտը՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

    Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն ասաց, որ իր հորաքույրն աշխատում է թիվ 19 պոլիկլինիկայում որպես մայրապետ: «Քույրս էլ աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի փոխտնօրեն: Այն պնդումները, թե ես առնչություն ունեմ այդ հիմնարկների հետ,  իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Կարող եք ստուգել»,- հորդորեց պաշտոնյան:

    Ինչ վերաբերում է անվճար դեղորայքին, Բաբինյանն ասաց՝ այցելել են թիվ 20 պոլիկլինիկա, որտեղ հիմնական խնդիրը եղել է վիտամին D-ի հետ կապված: «Եթե կան խնդիրներ «ատկատի» մասին,  կխնդրեմ առարկայական խոսել, որ դիմենք ոստիկանություն»,- առաջարկեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը:


    [wpbrzone id=9]
    scroll to top