Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Էրդողանը հայտնել է, թե Ռուսաստանը երբ Թուրքիային կփոխանցի S-400-ները

    Էրդողանը հայտնել է, թե Ռուսաստանը երբ Թուրքիային կփոխանցի S-400-ները

    Էրդողանը հայտնել է, թե Ռուսաստանը երբ Թուրքիային կփոխանցի S-400-ները
    Հունիս 17, 2019 16:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաջիկստան կատարած այցի շրջանակներում  լրագրողներից հետ զրույցի ժամանակ հստակեցրել է, թե Ռուսաստանը Թուրքիային երբ կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։

    «Ռուսաստանի հետ S-400-ներից շուրջ նորից խոսեցինք։ Այս հարցում մեր որոշումը հստակ է և զիջման չենք գնալու։ Պայմանագիրը ստորագրել ենք, ամեն ինչ ավարտել ենք։ Վարկի հարցում Ռուսաստանը մեր գործը ամեն կերպ հեշտացրեց և մեզ միջազգային շուկայում գոյություն չունեցող տոկոսադրույքով վարկ տրամադրեց: S-400-ները Թուրքիային են հանձնվելու հուլիս ամսվա առաջին կեսին»,- ասել է Էրդողանը։

    Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ձեռքբվերվելիք համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացել։ ԱՄՆ-ն արդեն բազմիցս Թուրքիային զգուշացրել է, որ գործարքը ծանր հետևանքներ է ունենալու թուրքական կողմի վրա։

    Աղբյուր`  Yaniasya

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top