Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Հրապարակ». Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ. ճնշե՞լ են կուսակիցներին.

    «Հրապարակ». Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ. ճնշե՞լ են կուսակիցներին.

    «Հրապարակ». Ֆրակցիայի 3-ժամանոց նիստ. ճնշե՞լ են կուսակիցներին.
    Ապրիլ 19, 2019 9:36 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Տիկին Մակունց, կիրակի օրը ֆրակցիայի 3-ժամանոց նիստ եք արել, սակայն չեք հրապարակայնացրել․ ինչո՞ւ։ «Դա հերթական նիստ էր, մենք որևէ պաշտոնյա չէինք հրավիրել… Եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքիր է, և այն հրապարակման ենթակա է, հարցրեք՝ կպատասխանեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

    Մեզ պատմեցին, որ հանձնարարականներ են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել, թեև երեքշաբթի ԱԺ-ում լեզվակռիվ եղավ։ «Եթե ձեզ հետաքրքրում է, թե ֆրակցիայի նիստին ինչ հարցեր են արծարծվել, ապա դրանք առնչվել են արտաքին քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ մեր ուղենիշը պետք է լինի այն, ինչ ուղենշում է ԱԳ նախարարությունը։ Ինչ վերաբերում է երեքշաբթի օրը տեղի ունեցածին, ոչ մի վերահսկողությունից դուրս բան չի կատարվել՝ կրքերը կարող են բորբոքվել։ «Իմ քայլի» համար կարևոր է բալանսավորված, կառուցողական աշխատանքը»:

    Չե՞ք «ճնշել» այդ օրը ձեր կուսակիցներին։ «Իհարկե` ոչ. կարևորել ենք հանգամանքը, որ պատգամավորները պետք է բաց լինեն լրատվամիջոցների առաջ, միևնույն ժամանակ խմբակցության անդամ լինելը ենթադրում է որոշակի կաղապարներ, և մենք՝ որպես խմբակցության անդամներ, չենք կարող գործել այնպես, ինչպես եթե լինեինք ազատ մարդիկ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top