Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Հայաստան. ԱԳՆ

    Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Հայաստան. ԱԳՆ

    Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Հայաստան. ԱԳՆ
    Սեպտեմբեր 12, 2018 11:04 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանելու է Հայաստան:

    Նա նշեց, որ դա այցելությունների բարձրագույն մակարդակն է, ինչը խորհրդանշում է  երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը. «Մենք Ֆրանսիայի հետ ունենք առանձնաշնորհային հարաբերություններ, ծավալում եք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ սոցիալական բնագավառներում, և այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»:

    ԱԳՆ մամուլի խոսնակը նաև ընդգծեց, որ Ֆրանսիայում կարևոր դերակատարում ունի նաև տեղի հայ համայնքը՝ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ որպես կամուրջ Հայաստանի և Ֆրանսիայի միջև:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top