Երեքշաբթի , 25 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.85   
  •  EUR   Առք` 554.00   Վաճառք` 562.00   ՀՀ ԿԲ` 558.10   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 506.67   
  •  GBP   Առք` 612.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 624.32   
  •  RUB   Առք` 7.91   Վաճառք` 8.10   ՀՀ ԿԲ` 7.99   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.94   
[wpbrzone id=11]
Sunny
23°
Home » Լուրեր » Գազային համաձայնագիր. բոլորը գոհ են, բացի Ադրբեջանից

Գազային համաձայնագիր. բոլորը գոհ են, բացի Ադրբեջանից

Հունվար 12, 2017 13:32 Լուրեր, Տնտեսական A+ / A-

264120

«Գազպրոմը» վրացական կողմի հետ համաձայնության է եկել Ռուսաստանից դեպի Հայաստան գազի տարանցման փոխշահավետ պայմանների շուրջ, մասնավորապես, Վրաստանի կառավարությունը համաձայնել է ռուսական գազը դեպի Հայաստան տարանցման  դրամայնացման առաջարկին:

Բացի այդ, Վրաստանը ստացել է զեղչված սակագներով ռուսական գազ ձեռք բերելու հնարավորություն, եթե Վրաստանը կարիք ունենա ընդլայնելու սպառվող գազի ծավալները: Այսուհետ Վրաստանը Ռուսաստանից 1000 խմ գազը կգնի 185 դոլարով` նախկին 215-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի գազամատակարարման 88 տոկոսը մատակարարում է Ադրբեջանը, և միայն 12 տոկոսը՝ Ռուսաստանը, որն ապահովվում է Ռուսաստանից դեպի Հայաստան տարանցման շնորհիվ` որպես տարանցման վճար:

Պետք է նշենք, որ ձեռք բերված պայմանավորվածությամբ տարանցման վճարի շուրջ 10 տոկոսը կիրականացվի դրամային հատուցմամբ` նախկինում իրականացվող հումքայինի փոխարեն: Միաժամանակ «Գազպրոմը», նվազեցված սակագին առաջարկելով, իրականացնում է մարքեթինգային քայլ, որն անշուշտ մոտ ապագայում կնպաստի իր շուկայի ընդլայնմանը, Ռուսաստանից գազի մատակարարման ծավալների ավելացմանը:

Անշուշտ, այն, ինչ վերաբերում է էներգակիրներին, դուրս է գալիս լոկ բիզնեսի և տնտեսական  շրջանակներից` ձեռք բերելով քաղաքական նշանակություն: Ռուսաստանը մեծացնելով Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից` նպաստում է տարածաշրջանում ուժերի զսպմանը և հավասարակշռմանը, ինչը Հայաստանի համար կարևոր ռազմաքաղաքական գործոն է:

Վրաստանը նույնպես գոհ է ձեռք բերված համաձայնությամբ: Նախևառաջ, այն շահավետ է տնտեսական առումով: Վրաստանի էներգետիկայի նախարարի գնահատմամբ՝ Վրաստանին վճարվող տարանցման վճարը ամենաբարձրերից է եվրոպական երկրներում գործող սակագներից: Այն լուրջ գումարներ է բերում պետական բյուջե:

Բացի այդ, Ռուսաստանից մատակարարվող էներգակիրների ծավալների ավելացումը կնպաստի դրանց դիվերսիֆիկացմանը` թուլացնելով Ադրբեջանի ազդեցությունը և միաժամանակ նպաստելով ռուս-վրացական հարաբերությունների ջերմացմանը:

Նշենք, որ դեռևս հստակեցված չէ, թե որ ամսվանից կգործի վերոնշյալ պայմանավորվածությունը, սակայն այն տեղի կունենա այս տարվա ընթացքում:

Ն.Սարգսյան

[wpbrzone id=9]
scroll to top