Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը

    Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը

    Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը
    Հուլիս 22, 2019 10:59 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    РИА Новости-ի հաղորդմամբ Ուկրաինայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Առաջին հրապարակված արդյունքների համաձայն՝ Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը:

    Ազգային էքզիթ փոլը վկայում է, որ խորհրդարան է անցնում 5 կուսակցություն, իսկ առաջատար «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է ձայների 43.9 տոկոսը:Ըստ «112 Украина» հեռուստաալիքի անցկացրած հարցման՝ նախագահի կուսկացությունը ստանում է ձայների 42.7 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» միավորումը երկրորդն է ձայների 12.9 տոկոսով:

    Պորոշենկոյի կուսակցությունը ստանում է 8.8 տոկոս ձայն, Տիմոշենկոյի կուսակցությունը՝ 8.5 տոկոս, Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.5 տոկոս:Հաղորդվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորահակալություն է հայտնել ուկրաինացիներին իր կուսակցությանն աջակցելու համար:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top