Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Արցախ » «Ղարաբաղ Տելեկոմը»՝ ռոումինգ ծառայության մասին

    «Ղարաբաղ Տելեկոմը»՝ ռոումինգ ծառայության մասին

    «Ղարաբաղ Տելեկոմը»՝ ռոումինգ ծառայության մասին
    Օգոստոս 9, 2019 12:21 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է.

    1. «Մինչեւ հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»:
    «Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ-ի հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: Վերջին 7 տարում Արցախի տնտեսական աճը զգալի գերազանցեց պլանավորվածը, որի արդյունքներից մեկն էլ, որպես սոցիալական էֆեկտ, արտահայտվեց 3G ցանցի վրա ծանրաբեռնվածության նկատելի աճով: Այս պատճառով Ընկերությունը որոշեց գնալ լրացուցիչ լուրջ ներդրումների՝ ցանցն արդիականացնելու, թողունակությունը մոտ 10 անգամ ավելացնելու, 3G ծածկույթն ընդլայնելու հիմնական ավտոմայրուղիների և փոքր բնակավայրերի ուղղությամբ: Արդիականացման և ցանցի ընդլայնման պրոցեսի ավարտին կիրականացվեն այլ ուսումնասիրություններ՝ գնահատելու նորագույն բջջային տեխնոլոգիաներ ներմուծելու հնարավորությունը: Այս ճանապարհին միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «Ղարաբաղ Տելեկոմը» հաղթահարում է հայտնի բարդություններ՝ պայմանավորված Արցախի Հանրապետության կարգավիճակով:

    2. «…Օպերատորը նաև որոշակի կամք չի դրսոևորել, որպեսզի նվազեցումները լինեն»:
    Ռոումինգ սակագներին առնչվող հարցադրումների վերաբերյալ Ընկերությունը հարկ է համարում ընդգծել. տարիների ընթացքում բոլոր սակագնային նվազումներն իրականացվել են «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ:

    Ա. 2012-ի հոկտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի բաժանորդների համար գործող 113-136 դր/ր նվազեցվեց 45դր/ր-ի:
    Բ. 2015-ի հունվարին «ՎԵՈՆ Արմենիայի»-ի (Բիլայն) բաժանորդները 116-232դր/ր-ի փոխարեն սկսեցին խոսել 45դր/ր միասնական սակագնով:
    Գ. 2015-ի մարտին՝ Յուքոմի բաժանորդները, ևս, 115-216դր/ր-ի փոխարեն սկսեցին օգտվել 45դր/ր սակագնից:
    Դ. 2018-ի սեպտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի հետ համատեղ սահմանվեց 38դր/ր ՀՀ և Արցախի ցանցեր ելքային և 25դր/ր մուտքային զանգերի սակագին: Եվ, ինչպես տեղյակ եք, այս տարվա օգոստոսի 1-ից գնային այս քաղաքականությունը որդեգրեցին նաև ՀՀ մյուս 2 երկու օպերատորները:

    «Ղարաբաղ Տելեկոմն» իր բաժանորդների համար արել է ռոումինգ ծառայությունում հնարավոր առավելագույնը՝ սահմանելով 0 դրամ ՀՀ ցանկացած բջջային ցանցում մուտքային զանգերի համար:

    Ընկերությունը հայտարարում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ սակագնային քաղաքականության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ ժամանակացույցի կյանքի կոչելու համար:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top