Շաբաթ , 20 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)

    Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)

    Հուլիս 11, 2019 20:55 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Գլենդելից ամերիկահայ զույգը՝ Աննի եւ Աշոտ Մանուկյանները սարսափելի իրավիճակի են բախվել. ամուսինները տեղեկացել են, որ ԱՄԲ ժամանակ բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնել:

    The Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարի CHA Fertility Center կլինիկայում Աննիին պատվաստել են 2 սաղմ, սակայն ԱՄԲ միջամտությունը հղիությամբ չի ավարտվել: Մի քանի ամիս հետո՝ ընթացիկ տարվա ապրիլի 11-ին, նրանց խնդրել են վերադառնալ կլինիկա եւ սովորական միջամտության պատրվակով անալիզի համար ամուսիններից վերցրել են թքի նմուշներ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top