Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Գորբաչովը ծանուցագիր է ստացել 1991-ի հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձությունների գործով

    Գորբաչովը ծանուցագիր է ստացել 1991-ի հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձությունների գործով

    Հունվար 19, 2017 16:19 Լուրեր, Միջազգային A+ / A-

    1476924072

    Վիլնյուսի օկրուգային դատարանը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին հանձնել է ծանուցագիր` 1991 թ. հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձությունների գործով, երբ հեռուստաաշտարակի  մոտ բախումների  հետևանքով զոհվեց 14  մարդ. BNS  գործակալությանը հաղորդել է դատավոր Այնորա Մացյավիչենեն:

    Դատավորի խոսքով` ծանուցագիրն ուղարկվել է Գորբաչովի հիմնադրամի հասցեով, հասցեատիրոջն այն հանձնվել է դեկտեմբերի 28-ին: Գորբաչովը կարող է ցուցմունք տալ տեսակոնֆերանսի  ձևաչափով:

    1990 թ. մարտի 11-ին  Լիտվայի Գերագույն  խորհուրդը հայտարարեց հանրապետության անկախության վերականգնման մասին, սակայն ԽՍՀՄ իշխանությունները այդ որոշումը հակասահմանադրական հայտարարեցին: 1991-ի հունվարին Լիտվայում սկսվեցին չարտոնված բողոքի ակցիաներ, որից հետո հանրապետություն տեղափոխվեցին հատուկջոկատայիններ, որոնք գրավեցին մի շարք ռազմավարական օբյեկտներ: Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը խորհրդային զրահատեխնիկայի շարասյունը ուղղվեց Վիլնյուսի կենտրոն: Խորհրդային իշխանության կողմում հանդես եկող զինվորների հետ ցուցարարների  բախումների հետևանքով հեռուստակենտրոնի մոտ զոհվեց 14 մարդ, ավելի  քան 600-ը վիրավորվեցին:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top