Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ԳԽ, ԱԺ նախկին պատգամավորը դիմել է Արցախի բնակչությանը

    ԳԽ, ԱԺ նախկին պատգամավորը դիմել է Արցախի բնակչությանը

    ԳԽ, ԱԺ նախկին պատգամավորը դիմել է Արցախի բնակչությանը
    Մայիս 22, 2019 15:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԳԽ ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Դավաճանություն-1:Դիմում եմ Արցախի բնակչությանը: Բայց ոչ իշխանական ծախու, թալանչի եւ դավաճանական վերնախավի ներկայացուցիչներին: Ղարաբաղյան հանցագործ եւ թալանչիական կլանի բոլոր անդամները մինչ ձեր հերոսական շարժման սկսվելը եղել են մոսկովյան ԿԳԲ-ի եւ սրա մասնաճյուղ ադրբեջանական ԿԳԲ-ի անդամներ (ի դեպ, որոնք սերտ կապ ունեին նաեւ տեղի քրեական տարրերի հետ): Արցախում, ձեր փառապանծ Շարժման սկզբում, ԿԳԲ-ն դրանցից ձեւավորեց ղարաբաղյան կլանը: Եւ այդ կլանի ղեկավարներ դարձրեց Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, որոնք իրենց գործունեության ժամանակ հաշվետու էին Բաքվից Արցախում էմիսար նշանակված Պոլյանիչկոյին, որի հետ նրանք համարյա ամեն օր ուշ գիշերին հանդիպում էին Ստեփանակերտի օդանավակայանի մոտ գտնվող հյուրատանը: Սիրելի արցախցիներ, իմացեք, որ միայն ձեր աննկուն, անձնազոհ եւ հերոսական պայքարի շնորհիվ էր, որ ձախողվեց այդ օտարերկրյա գործակալների եւ ռուս-ադրբեջանական թշնամական դավադրությունը: շարւնակելի»

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top