Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Գյումրիի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

    Գյումրիի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

    Գյումրիի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
    Մայիս 18, 2019 13:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 18-ին, ժամը 05:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշտոյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող մթերային խանութում (սեփականատեր՝ Ա.Մ.):

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:05-ին, մարվել՝ ժամը 06:43-ին:

    Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 ք.մ):


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top