Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » editorial » Գյումրիի մուտքն ու ելքն ուժեղացված հսկողության տակ է

    Գյումրիի մուտքն ու ելքն ուժեղացված հսկողության տակ է

    Գյումրիի մուտքն ու ելքն ուժեղացված հսկողության տակ է
    Սեպտեմբեր 12, 2018 20:38 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ոստիկանական ուժերը մոտ կես ժամ շրջափակված են պահել «Յունիբանկի» Գյումրիի մասնաճյուղը: Ոստիկանները տարածք են ժամանել բանկի անվտանգության համակարգի ազդանշանը ստանալով: Բանկի ներսում ուսումնասիրությունները երկար չեն տևել, պարզվել է՝ ազդանշանի ահազանգը կեղծ է եղել, իսկ ազդանշանային համակարգի միանալու պատճառը եղել են փողոցաշինական աշխատանքները, որի ընթացքում շինարարները վնասել են էլեկտրամալուխները, ինչի հետևանքով երեկվանից բանկում ու մոտակա շենքերում էլեկտրականությունն անջատված է եղել:

    Էլեկտրականությունը վերականգնվել է այսօր կեսօրին ու միացել է անվտանգնության համակարգը՝ խուճապ առաջացնելով:

    Դա, սակայն, անհանգսության միակ պատճառը չի եղել այսօր: Մարզի բնակիչները զինված ոստիկանների են հանդիպել նաև քաղաքի մուտքերի մոտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանել են, որ Գյումրիի մուտքն ու ելքը ոստիկանական ուժերի հսկողության տակ վերցնելը պայմանավորված է պլանային միջոցառումներով, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը:

    Ճանապարհներին ոստիկանները ստուգում էին բոլոր մեքենաներն ու վարորդների փաստաթղթերը:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top