Ուրբաթ , 22 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 478.23   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 574.40   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 497.85   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 647.91   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.26   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.56   
[wpbrzone id=11]
Partly Cloudy
25°
Home » Լուրեր » Հաց բերողի խափանման միջոցը փոխելու համար 26 պատգամավոր է ստորագրել

Հաց բերողի խափանման միջոցը փոխելու համար 26 պատգամավոր է ստորագրել

Փետրվար 27, 2017 15:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Artur-Sargsyan-e1474288039892

Այսօր Ազգային ժողովում ընթանում էր ստորագրահավաք Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության համար:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից, ստորագրահավաքին մասնակցել է 26 պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ներսիսյանը, Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Դավթյանը, Մերուժան Սիմոնյանը, Արմեն Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Արայիկ Աղաբաբյանը:

Նաև նշվում է, որ փաստաթուղթը քիչ անց կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ երեկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու կոչով: Գրառմանն արձագանքել են սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր:

 

Նման թեմաներ

[wpbrzone id=9]
scroll to top