Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը չի մարել

    «Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը չի մարել

    «Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը չի մարել
    Հուլիս 19, 2019 23:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը, հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

    Այնուհետև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին:


    [wpbrzone id=9]
    scroll to top