Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

    Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

    Հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
    Օգոստոս 14, 2019 23:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

    Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում։

    Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ կողմերն առանձնացրեցին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Այս համատեսքտում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու ոլորտների անմիջական պատասխանատուների միջև շփումների ակտիվացման հարթակներ ձևավորելու ուղղությամբ:

    ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին միջազգային հարթակներում առկա սերտ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը:

    Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության հարթակի ներուժի լիարժեք կիրառումը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

    Նախարար Մնացականյանը և Նին Նովոան առանձնահատուկ ընդգծեցին Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար առավել մերձեցնող ամուր կամուրջ:

    Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

    Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

    Նույն օրը՝ առավոտյան, Ուրուգվայի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top