Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հակոբ Արշակյանը հանդիպել է «Աթոս» ծրագրային ապահովում իրականացնող ընկերության փոխնախագահին

    Հակոբ Արշակյանը հանդիպել է «Աթոս» ծրագրային ապահովում իրականացնող ընկերության փոխնախագահին

    Հակոբ Արշակյանը հանդիպել է «Աթոս» ծրագրային ապահովում իրականացնող ընկերության փոխնախագահին
    Մայիս 18, 2019 14:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «VivaTech 2019»  միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

    Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

    Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձևավորվող՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության ձևավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող  կառուցվածքային և ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա:

    Ռոբերտ Վասոյանը կարևորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված  ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։ Նա նշել է, որ մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու հիացած է հայ տաղանդներով, և որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում։

    «Աթոս» ընկերության փոխնախագահը նաև իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու, իր ներդրումն ունենալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատարն ամբողջ աշխարհում։

    Շնորհակալություն հայտնելով աջակցության և համագործակցության առաջարկի համար՝ Հակոբ Արշակյանը Ռոբերտ Վասոյանին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top