Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

    Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

    Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը
    Հուլիս 19, 2019 12:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

    ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակը ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է։

    Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։

    Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը։ Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում և, առհասարակ, արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։

    Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։

    Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման, գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top