Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Բլոգ » Հարցազրույցն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի սահմաններում

    Հարցազրույցն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի սահմաններում

    Հարցազրույցն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի սահմաններում
    Սեպտեմբեր 12, 2018 14:52 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Եթե ուշադիր լսեք Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, ապա կտեսնեք, որ այն, ինչի մասին խոսում են այդ պաշտոնյաները, ամբողջությամբ տեղավորվում է օրենքի սահմաններում: Նրանք որևէ անօրինական գործողություն իրականացնելու, ծրագրելու մասին չեն խոսում: Նրանք երկուսն էլ՝ որպես պատասխանատվություն կրող պետական պաշտոնյա իրենց գործն են անում՝ օրենքի սահմաններում: Եվ եթե մի պահ թողնում ենք այն ֆուռորը, որ գաղտնալսել են երկու ամենակարևոր ուժայիններին, ապա կտեսնենք, որ գաղտնալսման բովանդակության մեջ ոչ մի հակաօրինական բան չկա:
    Հակաօրինական է նրանց գաղտնալսելը, և Հայաստանի Հանրապետության դեմ այդպիսի դավադրություն իրականացնողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ»։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top