Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հարցի լուծումը վերջնական կտրվի, և իջևանցիները կվերադառնան բնականոն կյանքին

    Հարցի լուծումը վերջնական կտրվի, և իջևանցիները կվերադառնան բնականոն կյանքին

    Հարցի լուծումը վերջնական կտրվի, և իջևանցիները կվերադառնան բնականոն կյանքին
    Հուլիս 18, 2019 17:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի առջև լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:

     «Անընդունելի է ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մյուս կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը:Իմ հիմնական այցելության նպատակը դա է»,-ասաց Վանեցյանը:

    Նա տեղեկացրեց, որ մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության:
    «Որոշելու ենք մեր հետագա անելիքները, կարծում եմ, որ այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին, մենք ասելով՝ իջևանցիները»,-ասաց Վանեցյանը:

    Shantnews.am


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top