Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա. Shamshyan.com

    Հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա. Shamshyan.com

    Հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա. Shamshyan.com
    Ապրիլ 22, 2019 18:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի բնակիչ Էդվին Ղ.-ն հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին եւ դեմքին։

    Shamshyan.com-ի   հաղորդմամբ, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովիվն է։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top