Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան. ՄԻՊ

    Հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան. ՄԻՊ

    Հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան. ՄԻՊ
    Հուլիս 18, 2019 11:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:

    ՄԻՊ-ից հայտնում են, որ գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու եւ մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։

    Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաեւ քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:

    Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության եւ որեւէ տեսակի բռնության բացառման պայմաններում:

    Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top