Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

    Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

    Հայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները
    Հունիս 14, 2019 19:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, մայոր Աննալեյս Հանթերին: Նրան ուղեկցում էր ՊՎՆԳ հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար մայոր Սայլաս Գասեթը:
    Հանդիպման նպատակն էր քննարկել «Կենսաբանական վտանգի նվազեցման» ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում
    կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:
    Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ շարունակելու ամերիկյան կողմի հետ ծրագրի իրականացումը: ՓԾ տնօրենը կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:
    Աննալեյս Հանթերը նշեց, որ ծրագրի շրջանակներում ԱՄՆ կողմը պատրաստակամ է ներդրումներ անել` Հայաստանի կարողությունները զարգացնելու համար: Նա հույս հայտնեց, որ մայոր Սայլաս Գասեթի ղեկավարման ընթացքում գրանցված ձեռքբերումները էլ ավելի կամրապնդվեն, և ծրագրի ծրջանակներում նոր դրական արդյունքներ կարձանագրվեն:

    Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը նմանատիպ ծրագրեր իրականացրել է հետխորհրդային մի շարք երկրենրում: Ծրագրի շրջանակներում 2015 թ. Հայաստանին հատկացվել է «Տոյոտա» մակնիշի օպերատիվ մեքենա, որը կահավորված է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիներին արձագանքելու ու կենսաբանական նմուշառման համար:

    Ծրագրի շնորհիվ Հայաստանի մասնագետները վերապատրաստվել են բարձրակարգ մասագետների կողմից, մասնակցել են միջազգային գիտաժողովների և դասընթացների` հնարավորություն ունենալով ծանոթանալու ոլորտի միջազգային նորագույն ձեռքբերումներին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top