Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հայաստանի բարձրագույն խմբի 8 ակումբ ստացավ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

    Հայաստանի բարձրագույն խմբի 8 ակումբ ստացավ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

    Հայաստանի բարձրագույն խմբի 8 ակումբ ստացավ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր
    Ապրիլ 23, 2019 19:22 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Ապրիլի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

    Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար:

    Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2019/2020թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

    «Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ:

    Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետիկողմից: Հիմնվելով դրանց վրա` արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top