Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հայաստանյան 2 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ն պատժամիջոցների «սև ցուցակում»

    Հայաստանյան 2 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ն պատժամիջոցների «սև ցուցակում»

    Հայաստանյան 2 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ն պատժամիջոցների «սև ցուցակում»
    Օգոստոս 14, 2019 13:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱՄՆ առևտրի նախարարությունն ավելի քան 10 երկրի մի շարք ընկերություններ ներառել է իր «սև ցուցակում»: Այդ ցուցակում է հայտնվել նաև հայաստանյան 2 ընկերություն՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ն: Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը։

    «ԵրԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ արտոնագրերի ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ-ի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցանկից»: Բացի այդ, ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրեն և «Մարկել» ՓԲԸ-ի նախագահ հանդիսացող անձը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ»,- հաղորդվում է ԱՄՆ դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում:

    ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև Ռուսաստանի Կալուգայի ռադիոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև 14 ընկերություններ Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից:

    Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանկում ներառված ընկերությունները գործում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին դեմ:

    Պատժամիջոցների սահմանափակումները, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում ցանկում հայտնվածների կողմից արտահանման արտոնագրեր ստանալու համար, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 14-ին:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top