Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հեռավար ուսուցման առավելությունները

    Հեռավար ուսուցման առավելությունները

    Հեռավար ուսուցման առավելությունները
    Ապրիլ 23, 2019 17:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Հեռավար ուսուցման առավելությունները կամ ինչպես լսել դասախոսությունը` չկտրվելով տան հոգսերից

    Այսօր գնացել էի ՀՀ պետական կառավարման ակադեմիա, ուր Հանրապետությունում առաջին անգամ իրականացվում է «գործարար վարչարարություն» մասնագիտությամբ հեռավար ուսուցմամբ մագիստրոսական ծրագիր` ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ:

    Ժամանակակից զարգացումները հուշում են, որ մոտ ապագայում այս համակարգի ներդրման հարցում թերացած բուհերը կունենան լրջագույն խնդիրներ, քանի որ տեխնոլոգիաներն ու ժամանակի սղությունը պարտադրում են նոր գործիքների կիրառում գիտելիքի փոխանցման հարցում:

    Լուսանկարում երեք երեխայի մայր Հռիփսիմե Բշտիկյանն է, ով նոր մասնագիտություն է ստանում հեռավար ուսուցման այս համակարգով: Նրա խոսքով` դասերին մասնակցում եմ, դասախոսությունները լսում եմ նույնիսկ երեխաների հետ միասին կամ «ՏՈԼՄԱ ՓԱԹԱԹԵԼՈՎ»: Աշխարհը փոքրացել է, ու բուհերն օր առաջ պետք է ներդնեն հեռավար ուսուցման համակարգը, օգտվեն մուդլ համակարգից: Հռիփսիմեին համարում եմ մեր օրերի առաջադեմ քաղաքացի, ով գտել է միջոցը նոր գիտելիք ստանալու համար»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top