Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » editorial » Հերքում եմ հերթական սուտ լուրը. Աննա Մկրտչյան

    Հերքում եմ հերթական սուտ լուրը. Աննա Մկրտչյան

    Հերքում եմ հերթական սուտ լուրը. Աննա Մկրտչյան
    Ապրիլ 23, 2019 11:06 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Միտումնավոր տարածվող և, հավանաբար, որևէ  նպատակ հետապնդող  սուտ է: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «ՍԻԼ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տարածված այն տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, ավիակերոսինի ներկրմամբ զբաղվելու է «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը:

    «Նախ եկեք հասկանանք ամենակարևոր փաստը: Պետությունը ոչ մի կապ չունի ավիակերոսինի հետ, դա մասնավոր ընկերության տիրույթում է: Եթե որևէ մեկը ցանկանում է ավիակերոսին վաճառել, պետք է հաղթի օդանավակայանի հայտարարած մրցույթում: Երկրորդ կարևոր փաստն այն է, որ «ՍԻԼ կոնցեռնը» ավիակերոսին ներկրելու հետ ոչ մի կապ չունի և չի ունեցել»,- ասաց Աննա Մկրտչյանը:

    «ՍԻԼ կոնցեռնի» մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում հաճախակի են կեղծ լուրեր տարածում՝ այդկերպ փորձելով անվանարկել Խաչատուր Սուքիասյանի անունն ու բարի համբավը:


    [wpbrzone id=9]
    scroll to top