Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՀՖՖ-ը դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը

    ՀՖՖ-ը դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը

    ՀՖՖ-ը դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը
    Ապրիլ 22, 2019 23:54 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է «Բանանց»-ի՝ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափկչի խաղից հրաժարվելու փաստը:  «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ  թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»:

    Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը:

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top