Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՀՀ ոստիկանությունում կնշանակվի Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

    ՀՀ ոստիկանությունում կնշանակվի Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատու

    Մայիս 15, 2019 22:56 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանել  է  Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։

    Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորել է առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորել է տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։

    Կողմերը քննարկել են Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։

    ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top