Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

    ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

    ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին
    Հունիս 15, 2019 14:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:

    Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:

    Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհի տարբեր եզերքների մեր հայրենակիցներին:

    Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top