Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշման կապակցությամբ

    ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշման կապակցությամբ

    ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշման կապակցությամբ
    Մայիս 18, 2019 19:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

    «Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը: Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը: Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»,-նշել է Վլադիմիր Կարապետյանը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top