Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում

    Հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում

    Հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում
    Սեպտեմբեր 12, 2018 11:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին նախատեսված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

    Նա ասաց, որ կա պայմանավորվածություն ԱԳ նախարարների մակարդակով, բայց նախընտրում են դրա մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների և արդբեջանական կողմի հետ. «Այդ համաձայնեցվածին հետևելը վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին. Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է՝ այո՛, հանդիպումը Նյու Յորքում է լինելու, բայց գուցե ոչ այնտեղ։ Մենք ունենք սահմանված ժամկետ, թե ե՛րբ է դրա մասին հայտարարվելու: Ասեմ, որ դրան առաջիկայում պետք է սպասել»:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top