Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ` Ռուսաստանի քաղաքներում

    «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ` Ռուսաստանի քաղաքներում

    «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ` Ռուսաստանի քաղաքներում
    Սեպտեմբեր 12, 2018 12:42 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգներով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում: Երգչախումբը սեպտեմբերի 5-10-ը ներկայացել է երեք համերգներովմիջազգային հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակներում:

    Ներկայացվել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Կոմիտասի, Շչեդրինի, Շարաֆյանի, Մալերի և այլոց)ստեղծագործություններ: Մեծակտավ և բարդ ծրագիր ներառող համերգներն անցել են լեփ-լեցուն սրահներում և ուղեկցվել ջերմ ընդունելությամբ: Համերգներին հանդես են եկել երգչախմբի իգական և արական կազմերը: Փայլուն կատարումներով հանդես է եկել երգչախմբի իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ: Երգչախումբը Ռուսաստանում արժանացել է մեդալի և դիպլոմի:

    Նշենք, որ «Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992թ.:  Իր առաջին իսկ ելույթից երգչախումբը ներկայացել է որպես հայխմբերգային երաժշտության ինքնատիպ տեսակ, բաց ցանկացած ժանրի և ոճի համար` սերտաճած եվրոպական խմբերգայինարվեստի ավանդույթներին: Երգչախումբը սկզբունքայնորեն կարևորում է փորձարարությունն ու նորարարությունը, տարբերարվեստների սինթեզը` նույնիսկ ամենաավանդական ակադեմիական ծրագրերում:
    «Հովեր» պետական կամերային երգչախմբի ծրագրերը միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստիզարգացումներին`ընդլայնելով հայ խմբերգային երաժշտության շրջանակները:

    Կոլեկտիվը հարյուրավոր համերգներով հանդես է եկել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեյցարիայի և այլ պետությունների հեղինակավոր դահլիճներում, համագործակցում է մեծանուն դիրիժորների ու կոմպոզիտորների հետ:

    «Հովեր» կամերային երգչախումբը 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top