Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Հրապարակ». Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա

    «Հրապարակ». Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա

    «Հրապարակ». Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա
    Հունիս 22, 2019 9:05 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, առավել ևս երկու երկրների ղեկավարների ամեն հանդիպումից առաջ մամուլում և փորձագիտական շրջանակներում ակտիվանում են ղարաբաղյան բանակցային գործընթացից հնարավոր ակնկալիքների մասին խոսակցությունները:

    Դա միանգամայն բնական է, քանի որ ենթադրել, որ հակամարտության կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կամ առաջին դեմքերը հանդիպում են հենց այնպես՝ մտերմիկ զրուցելու, մեկ բաժակ սուրճ խմելու և մինչ նոր հանդիպումը միմյանց հրաժեշտ տալու համար, առնվազն անհեթեթ է թվում: Մինչդեռ, վերջին մոտ երկու տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումները, որպես կանոն, հենց այդպես էլ ավարտվում են՝ առանց որևէ արդյունքի:

    Այս առումով, վստահաբար, բացառություն չի լինի նաև հունիսի 21-ին Վաշինգտոնում սպասվող՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ի դեպ, այն, որ վաշինգտոնյան հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկան, այդ մասին արդեն իսկ մամուլին տված մեկնաբանություններում ասել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտգործնախարարները: Նույն ոգով են պարուրված նաև երկու երկրների փորձագետների հրապարակած վերլուծությունները:

    Այն պնդման օգտին, որ այս անգամ էլ բանակցություններում հնարավոր առաջընթաց արձանագրելուն առնչվող սպասելիքներ չեն կարող լինել, խոսում է պարզ հանգամանքը, որ ինչպես քննարկումների սեղանին դրված փաստաթղթում, այնպես էլ բանակցային ձևաչափում, գոնե դատելով հրապարակային հայտարարություններից, ոչինչ չի փոխվել:

    Շուրջ մեկ տասնամյակ համանախագահների կողմից առաջարկված ու ցայսօր քննարկվող «Մադրիդյան սկզբունքներում», թերևս որոշ մասնակի տեխնիկական շտկումներից բացի, ոչինչ չի փոխվել: Իսկ այդ սկզբունքներին տարբեր առիթներով դեմ են արտահայտվել ինչպես Երևանն ու Ստեփանակերտը, այնպես էլ Բաքուն: Հայկական կողմը, սակայն, քանիցս հայտարարել է, որ դրանք իր համար ընդունելի են որպես բանակցությունների հիմք, ոչ ավելին: Մինչդեռ Բաքուն կտրականապես մերժում է դրանք նաև որպես հիմք ընդունել: Այս համատեքստում խիստ ուշագրավ է այն, որ Բաքուն, փաստորեն, մերժում է Հայաստանում շատերի կողմից «դավաճանական» որակված փաստաթուղթը… ինչևէ:

    Սակայն խնդիրն այն է, որ սպասելիքների բացակայությունն ու ստեղծված փակուղային վիճակը ոչ միայն ու ոչ այնքան քննարկվող փաստաթղի բովանդակությամբ են պայմանավորված, այլև ներկումս ձևավորված տարածաշրջանային ու միջազգային իրողություններով: Այն, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում, ամենևին չի կարելի գնահատել որպես գործընթացում ամերիկյան կողմի ակտիվացում»,- գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top