Երկուշաբթի , 20 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.74   
  •  EUR   Առք` 512.00   Վաճառք` 527.00   ՀՀ ԿԲ` 517.99   
  •  CHF   Առք` 461.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.89   
  •  GBP   Առք` 593.00   Վաճառք` 612.00   ՀՀ ԿԲ` 603.95   
  •  RUB   Առք` 8.23   Վաճառք` 8.55   ՀՀ ԿԲ` 8.43   
  •  GEL   Առք` 171.00   Վաճառք` 191.00   ՀՀ ԿԲ` 184.20   
[wpbrzone id=11]
Clear
-8°
Home » Մամուլ » «Հրապարակ». Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչ ուզում եք արեք, այդ օրը պետք է «չեպե» չլինի

«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչ ուզում եք արեք, այդ օրը պետք է «չեպե» չլինի

Հունվար 11, 2017 8:40 Մամուլ A+ / A-

Serj

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է` ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք` այդ օրը պետք է «չեպե» չլինի: ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն` տնտեսական մասով:

ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաեւ նախագահի նախկին օգնական Սեւակ Լալայանը:

Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանն կվերդառնա արտերկրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

[wpbrzone id=9]
scroll to top