Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հրայր Թովմասյանը արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել». Ինչերից է նա հրաժարվել. «Հրապարակ»

    Հրայր Թովմասյանը արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել». Ինչերից է նա հրաժարվել. «Հրապարակ»

    Հրայր Թովմասյանը արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել». Ինչերից է նա հրաժարվել. «Հրապարակ»
    Հուլիս 19, 2019 9:24 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է.

    «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչև 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաև՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։

    Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Իշխանական մեր աղբյուրը հեգնեց, որ, ի տարբերություն հեղափոխական բազում պաշտոնյաների, Թովմասյանը հեղափոխությունից անմիջապես հետո արագ հասկացավ, որ «իրավիճակ է փոխվել»՝ հրաժարվեց իրեն ուղեկցող ավտոմեքենայից և 2 թիկնապահներից, ինչպես նաև կառավարական ամառանոց տեղափոխվելու իր իրավունքից, ինչը պետբյուջեի բեռը մի քանի միլիոնով թեթևացրեց»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top