Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հրազդանի կիրճում ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և շրջվել

    Հրազդանի կիրճում ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և շրջվել

    Հրազդանի կիրճում ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և շրջվել
    Հուլիս 19, 2019 11:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 18-ին՝ ժամը 23:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

     Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել, իսկ սյունն ընկել է՝ միակողմանի փակելով երթևեկությունը:

    Շտապօգնության աշխատակիցները Ն.Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն:

    Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top