Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հրդեհ է բռնկվել Խաչիկ գյուղում (տեսանյութ)

    Հրդեհ է բռնկվել Խաչիկ գյուղում (տեսանյութ)

    Հուլիս 18, 2019 16:59 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 17-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

    Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:

    Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ Խաչիկ գյուղի 10 բնակիչ:

    Ժամը 10:02-ից մինչեւ հուլիսի 18-ը, ժամը 09:45-ը փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top