Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության միջոցառում

    Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության միջոցառում

    Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության միջոցառում
    Մայիս 23, 2019 11:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում մայիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

    Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։

    Նախորդ համապետական մաքրության միջոցառումների արձանագրումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հուշում են, որ աղբահավաքության աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է բանուկ և մարդաշատ հատվածներից զատ հայացք ուղղել նաև ոչ մարդաշատ և բնակավայրերից հեռու գտնվող տարածքներին։

    Փոխնախարարը մարզպետների տեղակալներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի համար մշակել մաքրման ենթակա տարածքների առցանց քարտեզներ, գոտիավորման սխեմաներ, ձևավորել մաքրման աշխատանքների համակարգման խմբեր։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top