Երկուշաբթի , 20 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.74   
  •  EUR   Առք` 512.00   Վաճառք` 527.00   ՀՀ ԿԲ` 517.99   
  •  CHF   Առք` 461.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.89   
  •  GBP   Առք` 593.00   Վաճառք` 612.00   ՀՀ ԿԲ` 603.95   
  •  RUB   Առք` 8.23   Վաճառք` 8.55   ՀՀ ԿԲ` 8.43   
  •  GEL   Առք` 171.00   Վաճառք` 191.00   ՀՀ ԿԲ` 184.20   
[wpbrzone id=11]
Clear
-8°
Home » Մամուլ » «ՀԺ»․Դաբրո է փնտրում․ Մուրադ Մուրադյանը ցանկանում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում

«ՀԺ»․Դաբրո է փնտրում․ Մուրադ Մուրադյանը ցանկանում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում

Հունվար 10, 2017 8:41 Մամուլ A+ / A-

default (1)

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ. պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով:

Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է եւ ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաեւ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նույն ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել Հ. Աբրահամյանի զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը եւս:

Այդ մարզում առաջադրվելու ցանկություն ունեն նաեւ «Ավշարի» սեփականատեր եղբայրներ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները: Իսկ ինչ վերաբերում է Մ. Մուրադյանին, ապա վերջինս, մեր տեղեկություններով, փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ հարաբերությունները եւ ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

[wpbrzone id=9]
scroll to top