Երկուշաբթի , 20 Փետրվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.74   
  •  EUR   Առք` 512.00   Վաճառք` 527.00   ՀՀ ԿԲ` 517.99   
  •  CHF   Առք` 461.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.89   
  •  GBP   Առք` 593.00   Վաճառք` 612.00   ՀՀ ԿԲ` 603.95   
  •  RUB   Առք` 8.23   Վաճառք` 8.55   ՀՀ ԿԲ` 8.43   
  •  GEL   Առք` 171.00   Վաճառք` 191.00   ՀՀ ԿԲ` 184.20   
[wpbrzone id=11]
Clear
-8°
Home » Մամուլ » «ՀԺ». Լիսկային ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնի դիմաց մեծ փոխհատուցում են տվել

«ՀԺ». Լիսկային ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնի դիմաց մեծ փոխհատուցում են տվել

Հունվար 11, 2017 8:45 Մամուլ A+ / A-

surik-khachatryan-liska-goris

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:

Երեւան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն:

 Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը հենց Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը: Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից եւ սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն: Բացի այդ, կառավարությունը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ:

Թե ինչու է Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկի տնօրենի պաշտոնում նշանակվել հատկապես Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբայրը, մնում է կռահել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Լիսկան ազատվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

[wpbrzone id=9]
scroll to top