Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների. ԿԳՆ

    Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների. ԿԳՆ

    Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների. ԿԳՆ
    Մայիս 15, 2019 12:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

    Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:

    Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք:

    Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՆ էջին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top