Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ի վերջո, ի՞նչ է կատարվում Սևանում․ վարչապետի հարցը՝ նախարարին

    Ի վերջո, ի՞նչ է կատարվում Սևանում․ վարչապետի հարցը՝ նախարարին

    Ի վերջո, ի՞նչ է կատարվում Սևանում․ վարչապետի հարցը՝ նախարարին
    Հուլիս 18, 2019 12:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Սևանի հիմնախնդրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք եկա՞ն եզրակացության, թե ի վերջո Սևանի հետ ինչ է կատարվում։

    Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։

    Ինչ վերաբերում է կապտականաչ ջրիմուռներին, Գրիգորյանն ասաց, որ դրանց արագ աճը կապված է եղել մի քանի գործոնների հետ՝ և՛ բնակլիմայական պայմանների, և՛ կեղտաջրերի հոսքի, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսքերի հետ։

    Գրիգորյանը հայտարարեց, որ այդ նույն վիճակը եղել է ամբողջ աշխարհում։

    «Ամեն դեպքում էդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է», – ասաց Գրիգորյանը։

    Նախարարի խոսքով՝ Սևանի ջրի մակարդակը հիմա 2 սմ ավելի բարձր է, քան նախորդ տարի, ու այս տարի Արարատյան դաշտի ոռոգման համար ավելի քիչ ջուր է վերցվել լճից, քան նախորդ տարի։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top