Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Իջևանի դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվել

    Իջևանի դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվել

    Իջևանի դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվել
    Հուլիս 18, 2019 10:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպես երեկ հայտնել էինք, երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկաններ և քաղաքացիներ են վիրավորվել:

    ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ կան բերման ենթարկված քաղաքացիներ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկվանից Իջևանում է։

    «Ոստիկանների կողմից իրավիճակը վերահսկվում է, երեկվանից ճանապարհը բաց է: Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած գործողություններին, ապա քրեական գործ է հարուցվել, 19 քաղաքացի բերման է ենթարկվել»,- ասաց Ջանոյանը։


    [wpbrzone id=9]
    scroll to top